Իմ մասին. Ֆոտոդիմանկարի և կոմերցիոն ժանրի լուսանկարիչ Սամվել Աղաջանյան

ՍԱՄՎԵԼ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Սամվել Աղաջանյանը լուսանկարիչ է, ով մասնագիտացած է ֆոտոդիմանկարի և կոմերցիոն լուսանկարչության ժանրերում։ Նա ծնվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքում։ Ապրում և ստեղծագործում է իր ոգեշնչման աղբյուր՝ Երևան քաղաքում։ Սամվելը եկել էր Երևան սովորելու։ Երևանի Ճարտարապետության և շինարարության ազգային ակադեմիան ավարտելուց հետո նա մնաց Երևանում, որտեղ սկսեց հետաքրքրվել լուսանկարչությամբ։ Որոշ ժամանակ անց, ընտրելով ֆոտոդիմանկարի ժանրը որպես իր հիմնական ստեղծագործական ժանրը, նա սկսեց իր մասնագիտական ​​ստեղծագործական ուղին և մինչև հիմա հավատարիմ է այդ ժանրին:
Մարդը իր բոլոր բարդություններով և բազմակողմանիությամբ ամենաբարձր արժեքն է Սամվելի ստեղծագործություններում: Նրա լուսանկարները պատմում են մարդու ներքին հույզերի բազմազանության, նրա առաքելության, կյանքի ուղու և ստեղծագործական գործունեության մասին: Նա ոգեշնչում է իր անժամանակ, զգացմունքային և ազդեցիկ ֆոտոպատմություններով: Լուսանկարը Սամվելի ձեռքում արվեստ է, պատմություն, այն պատմում է ձեզ մի ամբողջ կյանքի կամ դրա որոշ դրվագի մասին, որով դուք լիովին կլանվում եք, հասկանում, կարեկցում և ապրումակցում: Նրա նրբանկատ, պրոֆեսիոնալ և ջերմ մոտեցման  շնորհիվ՝ նկարահանման հերոսները լուսանկարներում պատկերված են կենդանի և իրական։





ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Emotive Armenia, Oberton Records, Digital Factory, Apricot Hotels & Resorts, Charles restaurant & Charles Terrace, Bezoo, Vahan Khachatryan, Miqayel Voskanyan, Tigran Kazazyan, Albert Karoyan, Marie Claire Arabia


ՀՏՀ

Քանի՞ տարվա փորձ ունեք

Ավելի քան 8 տարի է լուսանկարում եմ և մասնագիտացած եմ ֆոտոդիմանկարի և կոմերցիոն լուսանկարչության ժանրում։ 

Չմշակված լուսանկարները տալի՞ս եք

Չմշակված լուսանկարները չեն տրամադրվում պատվիրատուին, քանի որ չմշակված նյութը համարվում է ոչ լիարժեք և վերջնական արդյունք։
Ռեստորանում կիսաեփ ապուր կամ չձևավորված ուտեստ չեն մատուցում։ Առանց Ձեր համաձայնության ոչ մի լուսանկար չի հրապարակվում։

Լուսանկարները տպագրու՞մ եք

Այո', լուսանկարներ տպագրում եմ և միշտ խորհուրդ եմ տալիս, որպեսզի լավագույն կադրերը տպագրվեն։ Լուսանկարը իր իրական արժեքը ստանում է տպագրվելուց հետո, երբ կարող ես մանրակրկիտ դիտել այն և շոշափել։

Որտե՞ղ եք լուսանկարում

Հիմնականում լուսանկարում եմ Երևան քաղաքում, բայց միշտ պատրաստ եմ հետաքրքիր շրջագայությունների։ Կախված նկարահանումից լուսանկարում եմ թե' ստուդիայում, թե' լոկացիայում։

Ի՞նչ արժի նկարահանումը

Կախված նկարահանման տեսակից (անհատական, կոմերցիոն, վավերագրական և այլն), տևողությունից և վայրից արժեքները տարբեր են։ Մանրամասների համար գրեք նամակ կամ զանգահարեք +374 95332232 հեռախոսահամարով։


ԿԱՐԾԻՔՆԵՐ

Իմ մասին. Ֆոտոդիմանկարի և կոմերցիոն ժանրի լուսանկարիչ Սամվել Աղաջանյան

ԼԵՎՈՆ ԶԱՔԱՐՅԱՆ 

Շնորհակալություն հիանալի դիմանկարների համար, եզակի լուսանկարիչ, ով կարող լուսանկարներով ցույց տալ քո ամբողջ զգացմունքներն ու ապրումները։

Իմ մասին. Ֆոտոդիմանկարի և կոմերցիոն ժանրի լուսանկարիչ Սամվել Աղաջանյան

ԷԼՎԻՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ

Սամվելի հետ աշխատելը մեր վերջին ֆոտոշարքի նկարահանման ժամանակ բացարձակ հաճույք էր: Լուսանկարների որակն ու կրեատիվությունը գերազանցեցին մեր սպասելիքները՝ կատարելապես արտահայտելով մեր ապրանքանիշի յուրահատկությունները: Նա շատ ուշադիր է դետալների նկատմամբ և յուրաքանչյուր կադրում փորձել է լավագուն արդյունքը ստանալ իր յուրօրինակ և գեղարվեստական ​​մոտեցմամբ։

Իմ մասին. Ֆոտոդիմանկարի և կոմերցիոն ժանրի լուսանկարիչ Սամվել Աղաջանյան

ԱՍՅԱ ԱՅՎԱԶՅԱՆ

Սամվելը ևս մեկ անգամ ապացուցեց, որ  պրոֆեսիոնալ և վստահելի լուսանկարիչ է: Ինձ ոչ միայն դուր եկավ ստացված լուսանկարները, այլ ողջ նկարահանման ընթացքը: Սամվելի հետ նկարահանվելը գեղարվեստական ​​փորձ է, որի ընթացքում նա օգնում է քեզ բացահայտել քո ներքին հմայքը: Նրա մոտեցումը ստիպում է քեզ կիսվել այդ նորահայտ հմայքով աշխարհի հետ:

Իմ մասին. Ֆոտոդիմանկարի և կոմերցիոն ժանրի լուսանկարիչ Սամվել Աղաջանյան

ՄԱՐԻԱՄ

Հարգելի Սամվել, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ալեքսանդրեա գինու գործարանի համար մեր վերջին գովազդային արշավի շրջանակներում Ձեր կատարած անհավանական աշխատանքի համար: Ձեր տրամադրած լուսանկարներն իսկապես գերազանցեցին մեր սպասելիքները և մեծապես նպաստեցին մեր մարքեթինգային նպատակների իրականացմանը:


EN
AM